National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.04.2011
Մամլո ասուլիս խորհրդարանում
1 / 1

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով սեմինարին, որը համատեղ կազմակերպել էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, ՆԱՏՕ-ն, Անվտանգության քաղաքականության ժնեւյան կենտրոնը եւ Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ժնեւյան կենտրոնը: Սեմինարի մասին ապրիլի 5-ի մամուլի ասուլիսում լրագրողներին մանրամասներ ներկայացրեց Հրայր Կարապետյանը:

Սեմինարին մասնակցել են մոտ 25 երկրների 40 խորհրդարանականներ: Սեմինարի ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները, շեղվելով սեմինարի թեմատիկայից, անդրադարձել են հայկական գործող ԱԷԿ-ի աշխատանքին եւ նոր կառուցվելիք ԱԷԿ-ի շինարարության հարցերին` նշելով, թե սեյսմիկ գոտում ԱԷԿ-ի գործունեությունը մտահոգություն է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար, եւ կոչ են արել փակել ատոմակայանը: Նրանք կոչով դիմել են ԱՄՆ-ին ու Եվրամիությանը` չաջակցել նոր ԱԷԿ-ի շինարարությանը  եւ չֆինանսավորել այն:

Իր ելույթում պարոն Կարապետյանը անդրադարձել է այդ շահարկումներին` նշելով, որ հայկական գործող ԱԷԿ-ը համապատասխանում է անվտանգության միջազգային չափանիշներին եւ սերտորեն համագործակցում է  Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:

Պատասխանելով Թուրքիայի խորհրդարանականի ելույթին` պարոն Կարապետյանը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ենթարկվելով տեւական շրջափակման` Հայաստանը ստիպված է փնտրել այլընտրանքային աղբյուրներ, այդ թվում նաեւ ապավինել ատոմային էներգետիկային: Նա նշել է, որ Թուրքիան եւս գտնվելով սեյսմիկ գոտում` մարտի 16-ին համաձայնություն է ձեռք բերել ատոմակայան կառուցելու վերաբերյալ:

Անդրադառնալով ադրբեջանցի խորհրդարանականի ելույթում Լեռնային Ղարաբաղի խնդրի արծարծմանը` ՀՀ ԱԺ պատգամավորը նշել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում բանակցություններ են ընթանում խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նա իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ինտենսիվ սպառազինման առնչությամբ, ինչը պատերազմի սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի համար: Ադրբեջանին սպառազինություններ է մատակարարում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան: Պարոն Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, օգտագործելով իր նավթային ռեսուրսները, Հայաստանի ռազմական բյուջեի համեմատ  գրեթե 10 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, ինչն անընդունելի է: Պարոն Կարապետյանը համարում է, որ միջազգային հանրությունը պետք է համապատասխան  մթնոլորտ  ձեւավորի նման գործելակերպի նկատմամբ:

Իր ելույթում ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանների դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազք թույլ չտալու հարցերում: Նա նշել է, որ հարեւան երկրները խնդրի խաղաղ կարգավորման  շուրջ բանակցելու փոխարեն հանդես են գալիս առավել ռազմատենչ հայտարարություններով: Պարոն Կարապետյանի ելույթից հետո բազմաթիվ պատվիրակությունների ներկայացուցիչներ ողջունել են հայկական կողմի հավասարակշռված դիրքորոշումը եւ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներից:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am